20 Սեպ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
16.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում կայունությունը կախված է ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններից․ ավարտվել են Պուտին-Ալիև բանակցությունները

Հարավային Կովկասում կայունությունը կախված է ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններից․ ավարտվել են Պուտին-Ալիև բանակցությունները

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են ժողովուրդների հիմնարար շահերին․ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատմանը և սահմանագծմանը։

Պուտինն Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ «իրեն հարմար ցանկացած պահի»։ Նա նաև հրավիրել է Ալիևին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին։ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ նավթային տանկերներ կկառուցեն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարության ընթացքում նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունը կախված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններից։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես դաշնակիցներ, բարեկամներ և մերձավոր գործընկերներ: Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ադրբեջանին ՝ որպես COP29-ի հյուրընկալող երկրի, աջակցելու համար։

Այցի արդյունքում՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են վեց փաստաթուղթ՝ երեք համաձայնագիր և երեք հուշագիր։