22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ից հույս են հայտնել, ու հայ գործընկերները կհաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի վերաբերյալ 

ՌԴ ԱԳՆ-ից հույս են հայտնել, ու հայ գործընկերները կհաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի վերաբերյալ 

ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ակտիվորեն զարգանում են: Մասնավորապես, եվրասիական մի շարք պետություններ հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ կիսելով մայրցամաքում անվտանգության միասնական տարածքի ստեղծման կարևորության մասին կարծիքը։

 Այս ֆոնին ՀԱՊԿ-ի գործունեությունից հեռանալու Երևանի ուղին հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, կարծում է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության ղեկավար Միքայել Աղասանդյանը։ 

«Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես ՀՀ-ի կայունության երաշխավորի, այլընտրանքներ չկան: Այս փուլում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները բաց են, և կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ։ Հուսով ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով իրենց կասկածները, ևս մեկ անգամ կցուցաբերեն նվիրվածություն համատեղ աշխատանքին՝ ի նպաստ բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերի», -նշել է պաշտոնյան։