21 Սեպ
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
18.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում դատապարտվել են հայկական հետախուզական ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող անձինք

Ադրբեջանում դատապարտվել են հայկական հետախուզական ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող անձինք

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է Ռաշադ Ախմեդովի և Ռովշան Ամիրովի դատավճիռը, որոնք մեղավոր են ճանաչվել Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։

Դատավոր Ջավիդ Հուսեյնովի նախագահությամբ տեղի ունեցած նիստում Ախմեդովը դատապարտվել է 18, իսկ Ամիրովը՝ 17 տարվա ազատազրկման։ Գործի նյութերի համաձայն՝ Ախմեդովը նյութական օգուտների դիմաց գաղտնի համագործակցության մեջ է մտել հայկական հատուկ ծառայությունների հետ և կատարել նրանց առաջադրանքները՝ «վնաս հասցնելով Ադրբեջանի ինքնիշխանությանը և անվտանգությանը»։

«Նա Ամիրովի և այլոց հետ ստեղծել է էթնիկական և կրոնական ատելություն հրահրող տեսանյութեր, որոնք այնուհետ, հայկական հատուկ ծառայությունների վերահսկողությամբ, տարածվել են YouTube հարթակներում և այլ սոցիալական ցանցերում», – հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ախմեդովը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 274 (պետական դավաճանություն), 28, 214.2.1 (ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով), 281.3 (հրապարակային կոչեր՝ ուղղված իշխանության բռնի ուժով զավթելուն, սահմանադրական համակարգի բռնի փոփոխությանը կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմանը, որը կատարվել է օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) և 283.1 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն հրահրելուն ուղղված գործողություններ)։ Ամիրովը դատապարտվել է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 274, 281.3 և 283.1 հոդվածներով։