21 Սեպ
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու

Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու

Չիկագոյում անցկացվող Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ընթացքում արարողակարգային քվեարկության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին հաստատել են նախագահի թեկնածուի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 4566 պատվիրակ․ այս մասին հաղորդում է CNN-ը ։

Հարիսն այդ ժամանակ գտնվում էր Վիսկոնսին նահանգում, որտեղ իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցի հետ նախընտրական հանրահավաք էր անցկացնում։ Նա այնտեղից տեսակապով միացել է Չիկագոյում անցկացվող համագումարին և ընդունել իր առաջադրումը։

Իսկ Չիկագոյում, որտեղ համագումարի երկրորդ օրն էր, Քամալա Հարիսին իրենց աջակցությունն են հայտնել նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման։

Բարաք Օբամայի խոսքով՝ «Ամերիկան պատրաստ է ավելի լավ պատմության»։ Օբաման քննադատել է նախկին նախագահ և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ ԱՄՆ-ին հարկավոր չէ Թրամփի՝ ևս չորս տարվա նախագահություն։