21 Սեպ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որտեղ Հայաստանը կորցնում է իր դիրքերը Փաշինյանի քաղաքական խաղի պատճառով, զարգանում են Ադրբեջանի հետ շփումները. ռուսական ԶԼՄ-ներ

Որտեղ Հայաստանը կորցնում է իր դիրքերը Փաշինյանի քաղաքական խաղի պատճառով, զարգանում են Ադրբեջանի հետ շփումները. ռուսական ԶԼՄ-ներ

Ե՛վ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանն այս տարվա գարնանը խոսել են խաղաղության պայմանագիր կնքելու պլանների մասին՝ նախքան ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը, որը տեղի կունենա Բաքվում 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը, գրել է РБК-ն : Սակայն կայքի հետ զրուցած փորձագետները համարում են, որ Բաքուն և Երևանն, ամենայն հավանականությամբ, մինչև 2024 թվականի վերջ խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։
Взгляд թերթի հետ զրուցած փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը վերադառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: «Վերջին երկու տարիների ընթացքում եվրոպացիները ինչ-որ կերպ իրենց ձեռքը են վերցրել և սկսել յուրացնել գործընթացը: Իսկ դա սպառնում է Բաքվի շահերին, քանի որ Վաշինգտոնը և Բրյուսելը քննադատաբար են վերաբերում Ադրբեջանին թե՛ հայկական հարցում, թե՛ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների առնչությամբ», – կարծում է փորձագետ Քամրան Հասանովը:

Որոշ փորձագետներ Պուտինի այցն Ադրբեջան դիտարկում են որպես Հայաստանի համար յուրօրինակ ցուցադրություն։ «Ոչ այնքան անգամ վարչապետ Փաշինյանին, որքան հայ հասարակությանը Ռուսաստանը ցույց է տալիս, որ Երևանի նման քաղաքականությամբ՝ ՌԴ-ն կարող է վերանայել իր առաջնահերթությունները Հարավային Կովկասում։ Այնտեղ, որտեղ Հայաստանը կորցնում է իր դիրքերը Փաշինյանի քաղաքական խաղի պատճառով, Ադրբեջանի հետ շփումներն անխուսափելիորեն զարգանում են»,- ընդգծել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը՝ չբացառելով նաև Ադրբեջանի հետագա անդամակցությունը ԵԱՏՄ-ին: