Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակը. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
«Ամերիկյան կողմի խնդրանքով այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների իրավիճակը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները», – գրել է դիվանագետը X-ի միկրոբլոգում։