06 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առուշ Առուշանյանը հինգ տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

Առուշ Առուշանյանը հինգ տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հինգ տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից․ ABC mediaի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը։

«Առուշանյանը հրավիրվել է Պրոբացիայի ծառայություն։ Նա 3 ակտ է ստացել․ առաջինը՝ տուգանվել է 700 000 ՀՀ դրամով, երկրորդը՝ պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոն»,- ասել է Շողիկյանը։

Նա նշել է, որ Առուշ Առուշանյանին ուղարկված ակտից կարելի է եզրակացնել, որ նա այլևս Գորիսի համայնքապետ չի կարող լինել։

Հարցին՝ արդեն դադարեցվե՞լ են լիազորությունները, թե՞ ոչ՝ խոսնակը չհստակեցրեց, միայն նշեց, որ ակտն արդեն ուժի մեջ է։


 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026