Ադրբեջանը վերահաստատել է՝ Հայաստանը հրավիրված է COP 29-ին
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29-ին. այս մասին թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։
«Մենք ունենք ենթակառուցվածք՝ օրական մոտ 40 հազար հյուր ընդունելու համար։ Հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։ Ակնկալում ենք, որ այս թիվը կավելանա։ Հայաստանը նույնպես հրավիրված է»,- ասել է նա։
Նա նշել է, որ կունենան ավելի քան 80 հազար հյուր, որոնք տարբեր օրերի կժամանեն և կլքեն երկիրը։
«Մենք կղեկավարենք կլիմայի շուրջ բանակցությունները և կխոսենք այս ոլորտում երկրի գործունեության արդյունքների մասին»,- հավելել է նա: