20 Սեպ
2024
16.4° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայից ԱՊՀ երկրներ արտահանման աճը կասկածներ է հարուցում ԵՄ-ում

Եվրոպայից ԱՊՀ երկրներ արտահանման աճը կասկածներ է հարուցում ԵՄ-ում

ԵՄ-ն դեռ ամբողջությամբ չի փակել երրորդ երկրների միջոցով սահմանափակումները շրջանցելու ՌԴ ուղիները, գրել է The Economist-ը։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է ԵՄ-ից Հայաստան, Ղազախստան և Թուրքիա մատակարարումների կտրուկ աճ, այդ թվում՝ արգելված կատեգորիաներում, ինչպիսիք են քիմիկատները, էլեկտրոնիկան և մեքենաշինությունը:

Փորձագետների կարծիքով՝ այդ ապրանքների զգալի մասը հետագայում հայտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Միաժամանակ, ընդլայնելով արտադրությունը, երրորդ երկրները կարող են Ռուսաստանի համար արտադրել երկակի նշանակության ապրանքներ։

Այսպես, ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների, թուրքական ընկերությունները հավաքում են անօդաչու թռչող սարքեր և արտադրում էլեկտրոնիկա ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կարիքների համար։

ԵՄ քաղաքական գործիչներն ընդունում են, որ պատժամիջոցների լուրջ արտահոսք կա, սակայն զգուշանում են դաշնակիցների վրա ճնշումների ավելացումից: Միաժամանակ եվրոպացիները պատրաստ են երկխոսության խնդրի շուրջ և դիտարկում են լրացուցիչ պատժամիջոցների տարբերակը, եթե բանակցային գործընթացն արդյունք չտա։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ հակառուսական պատժամիջոցները էական ազդեցություն չեն ունեցել Գերմանիայի տնտեսության վրա։ Չնայած Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության նվազմանը, մատակարարման շղթաները կայուն են մնացել։

Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի տվյալներով, որոնց ծանոթացել է Deutsche Welle-ն, Գերմանիայից Հայաստան արտահանման ավելի քան 27%-ով անկումը կարող է վկայել նաև գերմանական ապրանքների գնման նվազման մասին՝ Ռուսաստանի Դաշնություն դրանց հետագա տեղափոխման համար։

Չնայած այստեղ ծավալներն այնքան փոքր են (200 մլն եվրո առաջին կիսամյակի համար), որ դա կարող է պարզապես պատահական էֆեկտ լինել։ Ճիշտ է, Գերմանիայի մատակարարումները Վրաստան, որն, ի տարբերություն Հայաստանի, այժմ մոտենում է Ռուսաստանին, աճել է գրեթե 22%-ով՝ հասնելով 472 մլն եվրոյի։

Զուտ տեսականորեն կարելի է ենթադրել, որ դեպի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներ գերմանական արտահանման ծավալի բոլոր փոփոխությունները կապված են բացառապես դեպի Ռուսաստանի Դաշնություն զուգահեռ ներմուծումների կրճատման կամ ավելացման հետ։