20 Սեպ
2024
15.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնական Երևանն, Արևմուտքի խորհրդով, բաց է թողնում տրանսպորտային հաղորդակցությունները կարգավորելու հնարավորությունը․ Զախարովա

Պաշտոնական Երևանն, Արևմուտքի խորհրդով, բաց է թողնում տրանսպորտային հաղորդակցությունները կարգավորելու հնարավորությունը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությանը ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ։ Զախարովան նշել է, որ դա պաշտոնական Երևանի բռնած ուղու հերթական դրսևումն է, երբ այն փորձում է իր մեղքը, ռազմավարական սխալ հաշվարկները բարդել ուրիշների վրա՝ տվյալ պարագայում, ՌԴ-ի։ 

«Նրանց քաղաքականությունն այնպիսին է, որ ուղղակի անհրաժեշտ է գտնել սեփական անհաջողությունների մեջ մեղավորների, ով էլ լինի, և ամեն ինչ կկարգավորվի»։ 

Մեջբերելով 2020թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը՝ Զախարովան ընդգծել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվել է մեծ աշխատանք՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Հայկական կողմի խնդրանքով՝ որոշվել է չկապել երկաթուղային հաղորդակցությունների բացումը ավտոճանապարհայինի հետ։ Այդուամենայնիվ, երկաթուղային հաղորդակցությունները չեն մեկնարկել հենց ՀՀ կողմի չզիջողականության պատճառով՝ սահամային վերահսկողության հարցի շուրջ։ ՀՀ-ն պահանջել է, որ ռուս սահմանապահները լինեն ոչ միայն հայկական, այլև՝ ադրբեջանական կողմում։ Հայկական իշխանությունները, լսելով իրենց արևմտյան գործընկերներին, սառեցրել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները։

«Պաշտոնական Երևանը, հերթական անգամ շարժվելով Արևմուտքի խորհրդով, բաց է թողնում ոչ միայն տրանսպորտային հաղորդակցությունները կարգավորելու հնարավորությունը՝ ի շահ սեփական, ազգային տնտեսության, այլև՝ ընդհանուր իրավիճակի կայունացման հնարավորությունը տարծաշրջանում», – հայտարարել է Զախարովան։