11 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընկերությունն ընկերություն, բայց կոնյակն առանձին հարց է․ հայկական կոնյակի «քաղաքական» գինը

Ընկերությունն ընկերություն, բայց կոնյակն առանձին հարց է․ հայկական կոնյակի «քաղաքական» գինը

Հայաստանից պարենային ապրանքների արտահանումը ռուսական շուկայում կրկին կարող է խնդիրների բախվել, գրել է EADaily-ին։ Դատելով մամուլի հրապարակումներից՝ Ռուսաստանի Դաշնության տեսչական մարմինների թիրախում է հայտնվել անդրկովկասյան հանրապետության հայտնի ապրանքանիշը՝ հայկական կոնյակը։ Երևանում շատ մեկնաբաններ դա կապում են հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող փոխադարձ լարվածության հետ։

Ըստ հոդվածի՝ Ռուսաստանի իշխանությունն արդեն իսկ հասկացրել է Հայաստանին մի պարզ իրողություն․ Արևմուտքի հետ քաղաքական ու տնտեսական մերձեցումը չի կարող զուգակցվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ։ Այս դեպքում՝ հանրապետությունը կբախվի լուրջ հետևանքների։ Երևանը փաստացի որդեգրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու ուղին՝ միևնույն ժամանակ, ձգտելով մնալ ԵԱՏՄ-ում։ Այս միությանն անդամակցությունը ՀՀ-ի համար չափազանց շահավետ է առևտրատնտեսական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս  պահպանել հանրապետության ներքին սոցիալական կայունությունը։ Սակայն ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շարքերում լինելը դե ֆակտո կապված են։ Հետևաբար, Երևանը դժվար թե կարողանա փակել տարածաշրջանային հավաքական անվտանգության համակարգի դուռը և, միևնույն ժամանակ, այն բաց թողնել Եվրասիական տնտեսական բլոկի համար։

«Հայաստանի ղեկավարության կողմից հայտարարված արտաքին քաղաքականության, անվտանգության հարաբերությունների և տնտեսական հարաբերությունների «դիվերսիֆիկացիան»՝ ակտիվ հայացքով դեպի ԵՄ և ԱՄՆ, իր գինն ունի։ Հայկական կոնյակը, չնայած Անդրկովկասյան հանրապետության առանձին արտադրողների կողմից իր որակի վերաբերյալ բոլոր օբյեկտիվ բողոքներին, պետք է շարունակի հասանելի լինել ռուս սպառողին։ Բայց նրա և Ռուսաստանի իշխանությունների համար շատ ավելի հաճելի կլինի, եթե «Արարատը», «Աղթամարը», «Նաիրին», «Դվինը» և այլ ապրանքանիշերի ալկոհոլային խմիչքներ արտահանվեն իրենց ամենամեծ շուկա մի երկրից, որը մնում է և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում։ Հակառակ դեպքում, «ընկերությունն ընկերություն է, բայց կոնյակը առանձին հարց է», – գրել է կայքը: