10 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի նախագահը պետական այցով մեկնել է Ուզբեկստան

Ադրբեջանի նախագահը պետական այցով մեկնել է Ուզբեկստան

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 22-23-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան. այս մասին հայտնել է ТАСС-ը, հղում անելով Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Տաշքենդում  նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ,  նաև Ալիևի և Միրզոյոևի նախագահությամբ տեղի կունենա Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը, օրակարգում ռազմավարական գործընկերության և բազմակողմ գործակցության խորացման և ընդլայնման հարցեր են։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի զարգացմանը մշակութային և հումանիտար կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր։

Նախագահները համատեղ հանդիպում կանցկացնեն երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն գործարար ու մշակութային միջոցառումներին, հավելել են մամուլի ծառայությունից։

2022-ի հունիսին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026