21 Սեպ
2024
18° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն ճիշտ է՝ հետխորհրդային երկրներն անազնիվ են Ռուսաստանի հանդեպ․ Զատուլին

Լուկաշենկոն ճիշտ է՝ հետխորհրդային երկրներն անազնիվ են Ռուսաստանի հանդեպ․ Զատուլին

ԱՊՀ երկրները չեն աջակցում Ռուսաստանին, քանի որ վախենում են ընկնել  հարվածի տակ, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

NEWS.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը պարզաբանել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրավացի է հետխորհրդային երկրների և Ռուսաստանի հանդեպ նրանց անազնիվ վերաբերմունքի հարցում։

«Լուկաշենկոն ճիշտ է ասում հետխորհրդային երկրների մասին։ Չեմ ցանկանում առանձնացնել Ղազախստանը, կան ուրիշներին։ Այս պատկերը վերաբերում է մեր շատ հարևաններին, նախկին խորհրդային հանրապետություններին, իսկ այժմ անկախ պետություններին։ Ե՛վ նրանք, որոնք ընդգրկված են ինտեգրացիոն ասոցիացիաներում, և՛ նրանք, որոնք ներառված չեն: Նախագահ Պուտինը հենց նոր այցելել է Ադրբեջան, որը բարձր մակարդակով, գոնե արտաքնապես, ցույց է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու ցանկություն։ Միաժամանակ հակասական հայտարարություններ են ստացվում տարբեր անձանցից այլ երկրներում»,- պարզաբանել է Զատուլինը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել է հետխորհրդային տարածքում գործընկերների միջև միասնության պահպանման կարևորությունը։  «Դուք տեսնում եք նաև ՀՀ քաղաքականությունը։ Դա ի՞նչ քաղաքականությունն է։ Մեզանից բացի հայերը ո՞ւմ են պետք։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիան: Ի՞նչ Մակրոնը։ Վաղը Մակրոնն այնտեղ չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն։