21 Սեպ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսի 12-ին նռնակների պայթունից մատները կորցրած Եսային նորից սրբազան պայքարի շարքերում է

Հունիսի 12-ին նռնակների պայթունից մատները կորցրած Եսային նորից սրբազան պայքարի շարքերում է

Հունիսի 12-ին նռնակների պայթունից վիրավորված Եսայի Քարամյանը Սուրբ Աննա եկեղեցու բակ է եկել՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին․ ABC media-ն զրուցել է Քարամյանի հետ։ Շարունակում է բուժումը՝ հաղթահարելով հետվիրահատական փուլը։

«Կիսատ-պռատ երկու մատ է մնացել։ Վիրահատությունները ավարտել եմ, վերադարձել նախկին կյանքիս՝ առանց ամբողջական ձեռքի։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերն է»,- ասաց Եսայի Քարամյանը՝ ցույց տալով պատռված ափն ու ամպուսացված մատները։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նրան բեմահարթակ է հրավիրել, շնորհակալություն հայտնել՝ սրբազան պայքարի շարքերը վերադառնալու համար։

«Եսային արդեն, բաեբախտաբար, լավ է։ Նրան հիվանդանոցում օրեր շարունակ խնամած կինը՝ Նաիրան, լույս աշխարհ է բերել Եսայիի զույգ աղջիկներին։ Նրանց սոցիալապես ապահովելու գործում Եսայիի՝ հունիսի 12-ին ձեռք բերած հաշմանդամությունը իր ազդեցությունն է ունենալու»,- ասաց Բագրատ սրբազանը։