20 Սեպ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրել է նախագահական մրցանակով

Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրել է նախագահական մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակ է շնորհել կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը և երգչուհի Նինա Մատվիենկոն․ հայտնում է Analitikaua․net-ը։

Պարգևատրվածների թվում են նաև ամերիկացի գործարար Հովարդ Բաֆետը, սուսերամարտիկ Օլգա Խարլանը, բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, կոմպոզիտոր Իգոր Պոկլադը, կոնստրուկտոր Օլեգ Կարաստելյովը, վիրաբույժ Վիտալի Խմելը, նկարիչ Ալեքսանդր Դուբովիկը, ամերիկացի գործարար Հովարդ Բաֆեթը և այլք։

«Ինձ համար պատիվ է պարգևատրել Ուկրաինայի իսկական լեգենդներին։ Մենք փառաբանում ենք բոլորին, որոնք ամեն օր ուժ են տալիս ու ոգեշնչում են մեր մարտիկներին։ Նրանք մարդիկ են, որոնք փառք են բերում Ուկրաինային՝ ամրապնդելով մեր պաշտպանությունն ու ոգեշնչելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին»,- ասել է Զելենսկին։