Հնդկաստանի վարչապետն Ուկրաինայում է
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ուկրաինա. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հնդկական NDTV հեռուստաալիքը։
«Մոդին նախատեսում է Ուկրաինայում մնալ մեկ օր։ Այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ Վլադիմիր Զելենսկիի և այլ պաշտոնյաների հետ և շփում Ուկրաինայում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների հետ։ Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ վարչապետ Մոդին, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները», – ասված է հաղորդագրության մեջ։