21 Սեպ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենոյի հերթական հայտարարությունները և դրանց հետևած «թռչող կարոֆիլները»՝ առանց Երևանի պաշտոնական արձագանքի

Լուկաշենոյի հերթական հայտարարությունները և դրանց հետևած «թռչող կարոֆիլները»՝ առանց Երևանի պաշտոնական արձագանքի

Հայաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակում են վատթարանալ, գրել է Независимая Газета-ն: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հյտարարությունից հետո, թե «ոչ մեկին պետք չեն հայերը, բացի Մոսկվայից և Մինսկից», «կարտոֆիլները թռան Երևանում Բելառուսի դեսպանատան վրա»։

Բելառուսի խորհրդարանն այս արձագանքը համարել է իրենց առաջնորդի իրավացիության ապացույց։ Երևանում ցավագին ընդունեցին ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում իր դաշնակցի հայտարարությունը, սակայն դրան արձագանքեցին ոչ թե իշխանությունները, այլ՝ ակտիվիստները։ Մինչդեռ սա առաջին դեպքը չէ, երբ դաշնակիցների միջև դիվանագիտական հարաբերությունները լրջորեն փորձության են ենթարկվում։

Օրինակ՝ մայիսի կեսերին Լուկաշենկոն Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Արցախի համար պատերազմն անվանել էր «ազատագրական»։ Նա նաև հայտարարել էր, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է պատերազմը հաղթելու հնարավորությունը դեռևս դրա սկսվելուց առաջ։

Ավելի վաղ POLITICO-ն գրել էր, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում և անօդաչու սարքերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում: