21 Սեպ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարբրությունների կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը. Կրեմլ

Պուտինը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարբրությունների կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հարցերն՝ այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու կատարած պետական ​​այցի ընթացքում։

Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամություն՝ նպաստելու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակմանը», – նշբել է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում նշվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։

Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։