20 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան. Իրանի արտգործնախարար

Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան. Իրանի արտգործնախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, և դրա հետ կապված ավելորդ շտապողականություն  կամ ձգձգում չի լինի»,- լրագրողներին ասել է Արաղչին։

ԱԳ նախարարը նաև նշել է, որ դիվանագիտական դաշտն ընդլայնելու համար Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։