20 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի վրա խնձոր նետած քաղաքացին ձերբակալվել է․ նրան սպառնում է տուգանք կամ ազատազրկում

Փաշինյանի վրա խնձոր նետած քաղաքացին ձերբակալվել է․ նրան սպառնում է տուգանք կամ ազատազրկում

Երևանի Ռուբինյանց 2 հասցեի բնակիչը ձերբակալվել է, նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին ABC media-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվում, որ Ռուբինյանց 2 հասցի 71-ամյա բնակիչը իր բնակարանի պատուհանից խնձոր է նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, որից հետո նրան ձերբակալել են։

«Դեպք է եղել, որի շրջանակներում քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել է»,- մանրամասնել է Աբրահամյանը։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի նշված հոդվածով քաղաքացու այս արարքը որակվում է որպես խուլիգանություն՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերում, որն էլ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով։