20 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի ԱԳՆ-ն Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից

Ուկրաինայի ԱԳՆ-ն Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսի իշխանություններին Գոմելի մարզում հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից. այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Բելառուսի զինված ուժերը «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով։

«Մենք կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության պաշտոնյաներին Մոսկվայի ճնշման տակ ողբերգական սխալներ թույլ չտալ սեփական երկրի համար, իսկ երկրի զինված ուժերին՝ դադարեցնել ոչ բարեկամական գործողությունները և զորքերը հետ քաշել Ուկրաինայի պետական սահմանից՝ Բելառուսի Հանրապետության մոտ առկա կրակային համակարգերի հեռահարությունը գերազանցող հեռավորության վրա», – գրում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։