20 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիան Չինաստանին մեղադրել է երկրի օդային տարածքը խախտելու համար

Ճապոնիան Չինաստանին մեղադրել է երկրի օդային տարածքը խախտելու համար

Նագասակի պրեֆեկտուրայի հարավ-արևմուտքում գտնվող Դանջո կղզիների տարածքում չինական Y-9 ռազմական հետախուզական ինքնաթիռը խախտել է Ճապոնիայի օդային տարածքը․ այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ արձակելով Արևմտյան օդային ինքնապաշտպանական ուժերի կործանիչներ և հրապարակելով ծանուցումներ ու նախազգուշացումներ», – ասված է հայտարարության մեջ:

Միջադեպի կապակցությամբ Տոկիոն բողոքի խիստ նոտա է հղել Պեկինին։

Ավելի վաղ Չինաստանը Ճապոնիային հայտնել էր հարաբերությունների կրիտիկական փուլի մասին։