Ֆոն դեր Լեյենի երկրորդ ժամկետը դժոխքից՝ ԵԽ-ն ավելի քան երբևէ մասնատված է․ POLITICO
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի երկրորդ ժամկետին, սակայն հաջորդ հինգ տարիները խոստանում են ավելի բարդ լինել, քան նախորդներն էին, գրել է POLITICO-ն։
Նրա ղելավարման հինգ տարիների ընթացքում եղել են համաճարակը և պատերազմը Ուկրաինայում։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի երկրորդ ժամկետում կլինի նույն պատերազմը, գումարած՝ ԱՄՆ նոր նախագահը, և անորոշության աստիճանը կարող է հասնել առավելագույնի, եթե դա Դոնալդ Թրամփը լինի։ Եվրոպայում, անկախ նրանից, թե ո՞ր ուղղությամբ եք նայում, ֆոն դեր Լեյենի համար խնդիրներ կան:
Եվրախորհրդարանն ավելի քան երբևէ մասնատված է։ Եվրոպական խորհրդի սեղանի շուրջ դաշինքի 27 առաջնորդներըից մի քանիսը բացահայտ թշնամաբար են տրամադրված ֆոն դեր Լեյենի նկատմամբ, և նրանց թիվը կարող է աճել։
Եվրոպական խորհրդում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որոնք սովորաբար դաշինքն առաջ են մղում, քաղաքականապես թուլացել են Եվրախորհրդարանի ընտրություններում իրենց պարտությունից հետո: Մյուս առանցքային, կայուն առաջնորդները, ինչպիսիք են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, այլևս չեն լինի Եվրոպական խորհրդի սեղանի շուրջ, մինչդեռ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չափազանց զբաղված է ներքին հարցերով: Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի խուսափում դաշինքը ներսից խարխլելուց և հույս ունի ավելի շատ դաշնակիցներ ձեռք բերել ինչպես դաշինքում, այնպես էլ դրսում, օրինակ՝ Թրամփի պոտենցիալ երկրորդ նախագահությամբ:
Թունավոր հարաբերությունները ֆոն դեր Լեյենի հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կարող է բարելավվել միայն նրա իրավահաջորդի՝ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստայի հետ, որի հետ ֆոն դեր Լեյենը հիանալի աշխատանքային հարաբերություններ ունի:
Փոփոխված դինամիկան ֆոն դեր Լեյենին ընձեռում է և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերն է առաջ բերում։