20 Սեպ
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուրովի և Ֆրանսիայի սիրո-ատելության պատմություն՝ ըստ POLITICO-ի

Դուրովի և Ֆրանսիայի սիրո-ատելության պատմություն՝ ըստ POLITICO-ի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Telegram-ի մոլի օգտատեր է, և նրա կառավարությունը Պավել Դուրովին ֆրանսիական անձնագիր է շնորհել: Դա, այդուամենայնիվ, չի չպաշտպանել հավելվածի գործադիր տնօրենին ձերբակալությունից, գրել է POLITICO-ն:

Եթե բացենք ֆրանսիական քաղաքական ուղեծրում գտնվող որևէ մեկի տելեգրամյան ալիքը, կտեսնենք օրենսդիրներին, կաբինետի անդամներին և նախագահի խորհրդականներին առցանց կամ վերջերս ակտիվ: Ըստ հոդվածի՝ գաղտնագրված հաղորդագրությունների հավելվածը եռանդորեն օգտագործվում է քաղաքական և մեդիա շրջանակներում, այդ թվում՝ անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից:

Նա Telegram-ի օգտատեր է եղել իր առաջին նախագահական արշավի սկզբից։ Մոտ մեկ տասնամյակ անց հավելվածը շարունակում է լայնորեն օգտագործվել ինչպես կաբինետի անդամների, այնպես էլ բոլոր կուսակցությունների քաղաքական պաշտոնյաների կողմից, հատկապես՝ մակրոնամետ շրջանակներում:

Ըստ իրավապահ ոլորտի պաշտոնյայներից մեկի՝ որը չի աշխատում Դուրովի գործի վրա, բայց ծանոթ է դրա նախապատմությանը, Telegram-ը վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայում՝ իշխանությունների հետ համագործակցելու դժկամության պատճառով: «Նրանք ջղայնացրել են մարդկանց՝ կեղտոտ ֆայլերին պատասխաններ տալուց հրաժարվելով», – նշել է պաշտոնյան անանունության սկզբունքով։ Բայց Մակրոնի սեփական կուսակցությունը՝ Ռենեսանսը, դեռ օգտագործում է Telegram ալիքը՝ լրագրողներին հանրային հաղորդակցություններ ուղարկելու համար: Մակրոնն ինքն ունի 30,000 բաժանորդով հանրային ալիք, որտեղ տարածվում են հայտարարությունները և վերջին լուրերը։