22 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
-2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽԽՎ-Ադրբեջան լարվող հարաբերություններ՝ Պուտինի Բաքու այցից հետո․ ադրբեջանագետ

ԵԽԽՎ-Ադրբեջան լարվող հարաբերություններ՝ Պուտինի Բաքու այցից հետո․ ադրբեջանագետ

Միջազգային կառույցների կողքին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ամենաշատ գործուն քայլեր իրականացնող կառույցն է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ․ ABC media-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Բաքվին պատժող բանաձևեր ընդունելով, հայտարարություններով ԵԽԽՎ-ն առանձնանում է մյուսներից։ Հենց այդ պատճառով ԵԽԽՎ-Ադրբեջան հարաբերությունները պարբերաբար սրվում են։ Վերջին փոխհրաձգությունը կարծում եմ՝ պայմանավորված է Պուտինի՝ Բաքու կատարած այցով»,- ասել է ադրբեջանագետը։

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ ԵԽԽՎ-ին հունից հանել էր նաև Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունները։

«Բաքուն զերծ չի մնում բռնապետական քայլերից։ ԵԽԽՎ-ն պարբերաբար քայլեր է նախաձեռնում Ադրբեջանի ներսում բռնաճնշումները կանխելու, դատապարտելու, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում բնակիչներին բռնի տեղահանելու, բռնազավթելու համար»։

Խոսելով այս վիճակում Հայաստանի քայլերից՝ ադրբեջանագետը հստակ նշում է՝ Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ մի քայլ չի նախաձեռնելու։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն 76 կողմ ձայնով ընդունեց որոշում՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները դադարեցնելու մասին։ Բաքուն COP29-ին ընդառաջ արգելել է այդ որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների մուտքը Ադրբեջան։

Քայլը ԵԽԽՎ պատգամավորները դատապարտել են։