Թուրքիայում մահացած են գտել Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ 50-ամյա Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի Այդըն քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող հյուրանոցներից մեկում․ այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մահիր Մամեդովն իր ընտանիքի հետ երեք օր առաջ մեկնել էր Թուրքիա՝ հանգստանալու։ Նրանք տեղավորվել էր հինգաստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը, երբ որդու հետ զբոսանքից վերադարձել է սենյակ։
Թուրքական լրատվամիջոցները նաև նշում են, որ Մահիր Մամեդովը «որոշ ժամանակ» եղել է Իլհամ Ալիևի անձնական անվտանգության աշխատակիցը։ Թե որ ժամանակահատվածում՝ չի նշվում։