27 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը միայն նախորդ հունվարին Իսրայելին է մատակարարել 300 միլիոն դոլարի հում նավթ՝ հսկայական քանակությամբ զենքի դիմաց․ POLITICO

Ադրբեջանը միայն նախորդ հունվարին Իսրայելին է մատակարարել 300 միլիոն դոլարի հում նավթ՝ հսկայական քանակությամբ զենքի դիմաց․ POLITICO

Նավթի, բենզինի և դիզելային վառելիքի հասանելիությունը վաղուց մեծ գլխացավանք է Իսրայելի քաղաքական առաջնորդների համար, գրել է POLITICO-ն։

Թեև Իսրայելի նավթի ներմուծման ճշգրիտ վիճակագրությունն ազգային գաղտնիք է, Ադրբեջանն այժմ համարվում է նրա առաջատար գործընկերը, որը միայն անցյալ հունվարին Իսրայելին վաճառել է 300 միլիոն դոլարի հում նավթ՝ միաժամանակ ստանալով հսկայական քանակությամբ զենք՝ հարևան Հայաստանի հետ հակամարտությունում օգտագործելու համար:

«Իսրայելը գնահատում է Ադրբեջանին որպես կարևոր դաշնակից մուսուլմանական մեծամասնություն ունեցող աշխարհում, որն առաջարկում է ոչ միայն ռազմավարական խորություն, այլև՝ էական էներգետիկ անվտանգություն», – կարծում է Բաքվի Թոփչուբաշովի կենտրոնի գիտաշխատող Այազ Ռզաևը: Նրա խոսքով՝ Իսրայելի  հետ հարաբերություններն Ադրբեջանին հնարավորություն են տվել օգտվելու նորագույն ռազմական տեխնոլոգիաներից՝ օգնելով պահպանել տեխնոլոգիական զգալի առավելությունը տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հարաբերությունները դառնում են ավելի անորոշ, քանի որ պատերազմը Գազայում սրվում է՝ հաշվի առնելով, որ «Ադրբեջանը նույնպես կարևոր նշանակություն է տալիս մահմեդական պետությունների հետ իր համերաշխությանը»:

Թուրքիան՝ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը, դարձել է պաղեստինյան հարցի առաջատար ջատագովը հակամարտության բռնկումից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աննախադեպ առևտրային էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ։

«Մեծ հար է, թե ինչ են անելու թուրքերը։ Իսրայելի նավթի մեծ մասը խողովակաշարերով հասնում է Թուրքիա, և եթե նրանք ցանկանան, կարող են փակել խողովակը», – կարծում է ազգային անվտանգության նախկին աշխատակից Չակ Ֆրեյլիխը: