20 Սեպ
2024
16.4° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի հեղաշրջումը․ Մոսկվան ցանկանում է օգտագործել Գերմանիայում ընտրություններն՝ իր համար հենակետ ապահովելու համար

Պուտինի հեղաշրջումը․ Մոսկվան ցանկանում է օգտագործել Գերմանիայում ընտրություններն՝ իր համար հենակետ ապահովելու համար

Գերմանիայի արևելյան երեք նահանգներում կայանալիք ընտրություններում, հավանաբար, առաջատար կլինեն Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող կուսակացությունները, գրել է POLITICO-ն։ Դա որոշակի հենարան կլինի Վլադիմիր Պուտինի համար Գերմանիայի հետ քաղաքականության մեջ:

Գերմանիայի երեք արևելյան նահանգներում՝ Բրանդենբուրգում, Սաքսոնիայում և Թյուրինգիայում ընտրություններն անցկացվելու են, որոնցից երկուսը նշանակված են կիրակի: Ռուսամետ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) բոլոր երեք նահանգներում առաջին տեղը զբաղեցնելու մեծ հնարավորություններ ունի, իսկ վերջերս ձևավորված ձախակողմյան «Սահրա Վագենկնեխտ դաշինքը» (BSW) աճում է, և Մոսկվան ցանկանում է օգտագործել այս հնարավորությունն իր համար այս տարածքում հենակետ ապահովելու համար:

Եթե կանխատեսումները հաստատվեն, ապա արդյունքներն, անշուշտ, խորը անհանգստություն կառաջացնեն Գերմանիայում: Դա բացահայտի, թե որքանով են ձախողվել Գերմանիայի քաղաքական իսթեբլիշմենտի ջանքերը՝ վերականգնելու երկրի Արևելք-Արևմուտք բաժանումը, ինչպես նաև կցնցեն Բեռլինի՝ առանց այն էլ տատանվող եռակողմ կոալիցիայի հիմքերը: