29 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ն պատասխանել է COP29-ին Հայաստանի մասնակցության մասին ABC media-ի հարցմանը

ԱԳՆ-ն պատասխանել է COP29-ին Հայաստանի մասնակցության մասին ABC media-ի հարցմանը

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանին հրավիրել են մասնակցելու այս տարի Բաքվում կայանալիք COP29-ին՝ ՄԱԿ կլիմայական փոփոխության համաժողովին։ ABC media-ն հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ ճշտելու՝ մասնակցության մասին որոշում կա՞ արդեն։

«Հայաստանի Հանրապետության միջազգային որևէ համաժողովին մասնակցության վերաբերյալ հանրային տեղեկատվությունը հրապարակվում է պատշաճ ժամկետներում»,- ասված է գերատեսչության պատասխանում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ COP29-ին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու մասին հարցին Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա օգոստոսին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում։ Օգոստոսին նախատեսված այս ասուլիսը, սակայն, տեղի չի ունեցել։

Հիշեցնենք՝ COP29-ը կայանալու է նոյեմբերի 11-ին։ Մասնակցելու են ներկայացուցիչներ՝ աշխարհի շուրջ 80 երկրից։

ABC media-ն անցնող օրերի ընթացքում ռեպորտաժների շարք էր պատրաստել համաժողովի՝ Բաքվում կայացնելու որոշումից, մինչև հնարավոր սպառնալիքներն ու օգուտները թեմաներով։ Ռեպորտաժները ներկայացնում ենք ստորև․

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026