20 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հիբրիդային պատերազմի գործիք է. Ադրբեջանում ՌԴ դեսպան

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հիբրիդային պատերազմի գործիք է. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում: Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, РИА Новости -ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Խնդիրները պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի պետություններն՝ առանց արտաքին միջամտության։ Այս առումով ՝ օգտակար է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Ներկայում համաձայնեցվում է արտգործնախարարների մակարդակով նրա հաջորդ հանդիպման ժամկետը»,- նշել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզություն է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ։

«Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ, ներառյալ Ռուսաստանի շուրջ հակամարտությունների օջախներ հրահրելը, այնպիսի վարչակարզմերի միջոցով, ինչպիսին Կիևինն է: Նման միջամտության օրինակներից մեկն է ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը Հայաստանում: Կանադայից «փորձագետի» միանալով՝ այն փաստացի վերածվել է ՆԱՏՕ-ի գործողության՝ կասկածելի նպատակներով: Այն փաստը, որ առաքելությունն արևմտյան հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում է դրա գաղտնիությունը և Հայաստանի կամ Ադրբեջանի վերահսկողության բացակայությունը»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։

Հարավային Կովկասում Արևմուտքի հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է, ինչպես նաև՝ Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացները խաթարելը, կարծում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Հարավային Կովկասում նրանց հիմնական նպատակներն է ոչ թե երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելը, այլ՝ ՌԴ-ի դուրս մղումը, արհեստական բաժանարար գծերի ստեղծումը մեր տարածաշրջանում և, ի վերջո, Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների խաթարումը», – նշել է դիվանագետը: Միաժամանակ նա պարզաբանել է, որ այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի։