24 Դեկ
2024
4.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայոց պատմության» դասագրքերը դարձել են «Հայոց հարցը»․ փորձագետ

«Հայոց պատմության» դասագրքերը դարձել են «Հայոց հարցը»․ փորձագետ

 Կրթության փորձագետները մեկնարկող ուսումնական տարուց մեծ սպասելիքներ չունեն։ Թեպետ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության վերջին նիստում հայտարարել է, թե առանց խոչընդոտների է մեկնարկում ուսումնական նոր տարին, սակայն արդեն կան ահազանգեր, որ մի շարք դասագրքեր դեռ չեն հասել դպրոցներ, դիմորդները վատ արդյունքներ են ցույց տվել, բուհերում բազմաթիվ տեղեր թափուր են մնացել այսպես շարունակ։

«Հանրակրթության համար հնարել են նոր չափորոշիչներ և դրանից բխող նոր դասագրքեր, որոնք դեռ գոյություն չունեն, ուստարվա սկզբում դպրոցներում չեն լինելու։ Տասից ավելի դասագիրք չի լինելու, և անհասկանալի է, թե ինչպես են այդ դասերն իրականացնելու։ Բուհերի պարագայում էլ շարունակվում է անորոշ վիճակը՝ կապված բուհերի միավորման և մնացած գործընթացների հետ։ Հիմա էլ նոր բան ավելացավ. իբր մշակվել է բարձրագույն կրթության մասին օրենքը, որը պիտի դրվի շրջանառության մեջ։ Անհասկանալի է՝ ինչ նախագիծ է, ովքեր են մշակել, ինչպես են հաշվի առել նախորդ նախագծի սխալները, հաշվի առե՞լ են, թե՞ ոչ»,- ABC Mediaի հետ զրույցում ասել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտի վիճակին։

Մխիթարյանն ասում է, որ երկու ուղղություններով էլ՝ և՛ բուհերում, և՛ դպրոցներում ուսումնական տարվա սկզբում բոլորը մեծ սթրես են ապրելու։

Մխիթարյանը անդրադարձել է նաև «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի նոր դասագրքի շուրջ ստեղծված աղմուկին։

«Հայոց պատմության և ընդհանրապես պատմության դասագրքերի հարցը դարձավ «Հայոց հարց»։ Իսկապես, մե՛կ վերցնում են առարկայի անունը փոխում, հետո հայտարարում են՝ դա բովանդակության վրա չի ազդի, հետո պարզվում է՝ էապես ազդում է բովանդակության վրա։ Բայց քանի որ մշակված դասագիրքը կար ու պետք է դրա բովանդակության մեջ փոփոխություններ արվեն և համապատասխանեցվեն իշխանության օրեցօր փոփոխվող քմահաճույքներին»,-ասել է նա։