Եթե Ֆրանսիան քրեական գործ է հարուցել Դուրովի նկատմամբ, ապա Բայդենի և Զելենսկիի մուտքը Փարիզ պատվիրված է. Զախարովա
Եթե Ֆրանսիան քրեական գործ է հարուցել և ձերբակալել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործությունների կամ իրավախախտումների արդյունքում ստացված եկամուտների լվացման կասկածանքով, ապա Բայդենի և Զելենսկու մուտքը Փարիզ պատվիրված է։ Նման հայտարարությամբ իր տելեգրամյան ալիքում հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև կոչ է արել միջազգային կազմակերպություններին դատապարտել Ֆրանսիայի գործողությունները Դուրովի նկատմամբ, քանի որ նրանք պետք է կատարեն խոսքի ազատությունը պաշտպանելու իրենց մանդատը: