Իրանի նախագահը Ռուսաստանում կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի հոկտեմբերի 22-24-ին կմասնակցի ՌԴ Կազան քաղաքում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին․ հայտնում է Tasnim-ը։ Սա կլինի BRICS-ի ընդլայնումից հետո անցկացված առաջին գագաթաժողովը։ Մասուդ Փեզեշքիանը միջոցառմանը կմասնակցի Կրեմլի պաշտոնական հրավերով։
Կազանում Իրանի հյուպատոս Դավուդ Միրզախանին հանդիպել է Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնականի հետ՝ գագաթաժողովի նախապատրաստման համար։
BRICS-ում այս տարի նախագահում է Ռուսաստանը։
Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եթովպիան դարձել են կազմակերպության հինգ նոր անդամները։ Ավելի ուշ կառույցի անդամակցելու հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։
2006-ին հիմնադրված կազմակերպության առաջին անդամներն էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։