Չի բացառվում, որ ձերբակալությունից առաջ Դուրովը շփվել է Ֆրանսիայի հակահետախուզական ծառայության հետ
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը, նախքան իր ձերբակալությունը, Դուբայում կապ է հաստատել Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) ներկայացուցիչների հետ․ այս մասին հայտնում է ֆրանսիական Libération թերթը։
Հոդվածում նշվում է, որ DGSI-ի ներկայացուցիչների հետ զրույցում Դուրովը ենթադրաբար համաձայնվել է տեղեկություններ փոխանակել: Դուրովը, իբր, համաձայնել է տեղեկատվություն տրամադրել, անգամ օգնել կանխել ահաբեկչական հարձակումներ, սակայն նշել է, որ «պատշաճ չի լինի բացահայտել ռազմական գաղտնիություն կազմող տեղեկությունները»։
Libération-ի աղբյուրները նաև տեղեկացնում են, որ Փարիզում ձերբակալվելուց հետո Դուրովը համաձայնել է գործակցել ֆրանսիական իրավապահների հետ և նույնիսկ տրամադրել իր բջջային հեռախոսը՝ անհրաժեշտ գաղտնաբառերով։