18 Սեպ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ պաշտպանության նախարարությունը խոսել է Կուրսկի շրջանում «Հյուսիս» խմբավորման աշխատանքի մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը խոսել է Կուրսկի շրջանում «Հյուսիս» խմբավորման աշխատանքի մասին

Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորման զինծառայողները Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի վեց հարձակում են հետ մղել․ հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ մարտերը տեղի են ունեցել Մատվեևկա եւ Կոմարովկա բնակավայրերի ուղղությամբ։

«Բացի այդ, խափանվել են Կորենևոյի և Մալայա Լոկնիայի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման փորձերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հավելել է, որ մարտերի ընթացքում ուկրաինական զորքերը կորցրել են մինչև 30 զինվոր և երկու զրահամեքենա։

«Ուկրաինացի զինծառայողներից մեկը հանձնվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ոչնչացման գործողությունը շարունակվում է։ ՌԴ զինված ուժերի զինծառայողները հետախուզական-որոնողական աշխատանքներ են իրականացնում անտառային տարածքներում, որտեղ կարող են թաքնված լինել սահմանախախտները։