21 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավ կլիներ՝ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնելու փոխարեն հոգային հեղեղատարների կառուցման մասին․ Գառնիկ Դանիելյան

Լավ կլիներ՝ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնելու փոխարեն հոգային հեղեղատարների կառուցման մասին․ Գառնիկ Դանիելյան

Օրեր առաջ անդրադարձել էի ջրատարների մաքրության խնդրին, նշել, որ դրանք տարիներ շարունակ պատշաճ կերպով չեն մաքրվում՝ կուտակելով հող, ավազ, տերևներ. այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբկացության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Սրանով պարտավոր են զբաղվել քաղաքային իշխանությունները, մինչդեռ ամեն հորդառատ անձրևից հետո տեսնում ենք նույն պատկերը՝ ջրի մեջ կորած Երևանը։

«Վեոլիա Ջուր» ընկերությանը մեղադրելուց զատ, լավ կլիներ, որ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնող իշխանությունները հոգային օրեցոր ընդլայնվող մայրաքաղաքում սակավաթիվ հեռացման համակարգերի, հեղեղատարների կառուցման մասին։

Քաղաքային իշխանությունների կողմից անտարբերության մատնված խնդրի հետևանքով շարունակաբար տուժում են մեր քաղաքացիները, վնասվում է վերջիններիս գույքը, կրում են ֆինանսական մեծ վնասներ»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։