22 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի բանակը հայտանբերել է ՀԱՄԱՍ-ի զինյալների գերեվարած վեց պատանդի դի

Իսրայելի բանակը հայտանբերել է ՀԱՄԱՍ-ի զինյալների գերեվարած վեց պատանդի դի

Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը,  հայտարարել է, որ իր տարածքում հայտանբերել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալների գերեվարած վեց պատանդի դի, գրում է Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ի  հայտարարության համաձայն, պատանդները սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, երբ իսրայելական զորքերը պատրաստվում էին նրանց փրկել։ Մարմինները դուրս են բերվել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի տակ գտնվող թունելից:

Ըստ Times of Israel-ի՝ 6 իսրայելցի պատանդների մահից հետո ՀԱՄԱՍ-ի կողմից անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին առևանգված 251 պատանդից 97-ը մնում են Գազայի հատվածում, այդ թվում՝ առնվազն 33 զոհերի մարմինները, որոնց մահը հաստատել է իսրայելական բանակը։ .

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, զոհվածների թվում է հրեական ծագումով ամերիկացի Հերշ Գոլդբերգ-Փոլինը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Գոլդբերգ-Փոլինի մահը՝ ասելով, որ իր հոգին «ամայացած ու վրդովված» է և խոստացել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները «կվճարեն այդ հանցագործությունների համար»։