16 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հերքել է Գազայում պատվաստման նպատակով լիակատար հրադադար հաստատելու լուրերը

Իսրայելը հերքել է Գազայում պատվաստման նպատակով լիակատար հրադադար հաստատելու լուրերը

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հերքում է լուրերը, թե Գազայում պոլիոմիելիտի պատվաստումների անցկացման համար լիակատար հրադադար է հաստատվել:

Ըստ Գենդելմանի, Իսրայելը միայն մարդասիրական միջանցք կտրամադրի, որով կանցնեն պատվաստման խմբերը։ Միաժամանակ կստեղծվեն սահմանափակ գոտիներ, որոնք մի քանի ժամվա ընթացքում անվտանգ կլինեն պատվաստումների համար։

«Իսրայելը մեծ նշանակություն է տալիս Գազայի հատվածում պոլիոմիելիտի բռնկումը կանխելուն, այդ թվում՝ ամբողջ տարածաշրջանում համաճարակի տարածումը կանխելու նպատակով», – ասել է Նաթանյահուի գրասենյակի խոսնակը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր Գազայի հատվածում վերջին 25 տարվա ընթացքում պոլիտոմիելիտով վարակվելու առաջին դեպքի մասին։

ԱՀԿ-ի տվյալներով, իսրայելական բանակը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը երեք գոտում դադարեցրել են մարտերը երեխաների պատվաստման համար։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ավելի վաղ կոչ էր արել եռօրյա հրադադար հաստատել՝ պատվաստումներ անցկացնելու նպատակով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ