Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են հնարավոր խաղաղության պայմանագրի մասին. Politico
Երկար սպասված համաձայնագիրը, որը կարող է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, մոտ է ամբողջական տեսքին, գրում է Politico պարբերականը:
Ըստ պարբերականի՝ հայկական և ադրբեջանական կողմերը հաստատել են տեղեկությունը։
Շաբաթ, մամուլի ասուլիսում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրակացրել է, որ վերջին ամիսներին իր կառավարությունը բավարար առաջընթաց է գրանցել երկկողմ բանակցությունների առանցքային հարցերի շուրջ։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու պաշտոնական առաջարկ է արել.
«Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որոնցից 13-ը, այդ թվում՝ նախաբանը, լիովին համաձայնեցված են», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունը լինում է մեկ օր անց, այն ժամանակ, երբ երկու կողմը հայտարարեցին իրենց ընդհանուր սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեղ սահմանային հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին:
2022 թվականի պատերազմից հետո Հայաստանում տեղակայվել է Եվրամիության դիտորդական առաքելություն՝ սահմանին տիրող լարված իրավիճակը դիտարկելու նպատակով։
Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Politico»-ին ասել է, որ երկկողմ բանակցություններում առաջընթաց կա։ Դիվանագետը հավելել է, որ սահմանային հանձնաժողովի համաձայնագիրը պետք է բավարար համարել Հայաստանից ԵՄ առաքելության դուրս գալու համար»։