04 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մինչև 2014 թվականն իրականացրել է «Ուկրաինա» ծրագիրը

Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մինչև 2014 թվականն իրականացրել է «Ուկրաինա» ծրագիրը

Ամերիկացիները մինչև 2014 թվականն իրականացրել են իրենց «Ուկրաինա» ծրագիրը՝ հետևողականորեն երկիրը ներքաշելով ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքական ենթակառուցվածքների մեջ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ:

«Այժմ արդեն կարելի է հստակ ասել, և ես խորապես համոզված եմ դրանում. Ամերիկան այն երկիրն է, որը շատ գործնական է: Նրանք ունեին «Ուկրաինա» ծրագիրը: Նրանք մշակում էին այդ ծրագիրը մինչև 2014 թվականը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հավելելով, որ նրանք ներդրումներ են կատարել, իրականացրել են ծրագիրը, հեղաշրջում են կազմակերպել:

«Այնուհետև նրանք գնացին այդ ծրագրի իրականացման ճանապարհով, և այդ ծրագիրը նախատեսում էր Ուկրաինայի ներքաշումը ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածք՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով: Նրանք հստակորեն հետևում էին այդ սցենարին», – ընդգծել է Պեսկովը: