04 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի կուսակցությունը կրկին խորհրդարանում կգերիշխի, թեպետ ընտրություններին չեն մասնակցել նույնիսկ ընտրողների կեսը

Ալիևի կուսակցությունը կրկին խորհրդարանում կգերիշխի, թեպետ ընտրություններին չեն մասնակցել նույնիսկ ընտրողների կեսը

Ադրբեջանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրատեղամասերի 91 տոկոսի արձանագրությունների մշակման արդյունքներով, երկրի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով Միլլի Մեջլիսում (խորհրդարան) ստացել է 125 մանդատներից 68-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նոր գումարման խորհրդարանում «անկախ թեկնածուները» կստանան ավելի քան 40 մանդատ։

Մնացած մանդատները կզբաղեցնեն 10 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասերի փակման պահին՝ ժամը 19:00-ին, ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27%: Ադրբեջանում ընտրողների մասնակցության շեմ չկա, և ընտրությունները կայացած են ճանաչվում՝ անկախ ընտրողների թվից։