04 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP29-ի ֆինանսական նախագիծը բացահայտել է պետությունների միջև հակասական դիրքորոշումները

COP29-ի ֆինանսական նախագիծը բացահայտել է պետությունների միջև հակասական դիրքորոշումները

ՄԱԿ-ը հրապարակել է կլիմայի ֆինանսավորման նախագիծը, որը կներկայացվի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29-ի ժամանակ։ Նախագծում շարադրվել են հակասական դիրքորոշումները, որոնցից ելնելով՝ հիմնական երկրների դաշինքները կփորձեն կնքել կլիմայի հաջորդ համաձայնագիրը: Փաստաթուղթը, որին ծանոթացել է AFP-ն, հիմք է հանդիսանում համաձայնագրի շուրջ բանակցությունների համար, որոնք պետք է տեղի ունենան Բաքվում կայանալիք COP29-ի ընթացքում։

«Նոր կոլեկտիվ քանակական նպատակը» (NCQG-ն), նախատեսված է փոխարինելու զարգացած երկրների պարտավորությունները՝ տարեկան 100 միլիարդ դոլարի ֆինանսավորում տրամադրելու համար՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայել կլիմայի փոփոխությանը: Նախագծում ներկայացված են յոթ տարբերակներ, որոնք ամփոփում են հակադիր դիրքորոշումները։

Արաբական պետությունները պնդում են, որ զարգացած երկրները 2025-2029 թվականներին պետք է տարեկան տրամադրեն առնվազն 441 միլիարդ դոլար դրամաշնորհներ՝ մոբիլիզացնելու վարկեր և մասնավոր ֆինանսավորում, ինչը տարեկան ընդհանուր գումարը կհասցi 1,1 տրիլիոն դոլարի: Աֆրիկյան երկրների կարծիքով` տարեկան գումարի չափը պեtք է լինի 1,3 տրիլիոն դոլար: Անցած ամիսների ընթացքում դոնոր երկրները (ԱՄՆ, Եվրամիություն, Բրիտանիա, Ճապոնիա, Կանադա, Շվեյցարիա, Թուրքիա, Նորվեգիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա և Ավստրալիա), եկել են այն եզրահանգմանը, որ այդ գումարներն անիրատեսական են։ Պնդելով, որ այժմ իրենց բաժին է ընկնում պատմական արտանետումների 30 տոկոսից պակասը՝ նրանք ցանկանում են ընդլայնել դոնորների ցանկը Չինաստանի ևՊարսից ծոցի երկրների հաշվին, որոնք հրաժարվում են դա քննարկելուց: