04 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սուտ է, ամեն ինչ գլխիվայր շուռ է տալիս․ Փաշինյանի հարցազրույցը զարմացրել է Լավրովին

Սուտ է, ամեն ինչ գլխիվայր շուռ է տալիս․ Փաշինյանի հարցազրույցը զարմացրել է Լավրովին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԼՂ հարցը լուծվել է ՀՀ ղեկավարության կողմից 2022 թ-ի ավարտին՝ ստորագրելով Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ԵՄ-ի մասնակցությամբ, որ ճանաչվում են 1991 թ-ի սահմանները, ինչի շրջանակններում ԼՂ ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության մաս։

«Հիմա խոսակցություններն իրավական դաշտում դրա ձևակերպումների մասին են, քանի որ քաղաքական պայմանավորվածություն է եղել։ Այստեղ մենք Թուրքիայի հետ համագործակցում ենք։ Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում։ Թուրքիան մեր օգնությամբ սկսել է հայ-թուրքական հարբերությունների կագավորման գործընթացը, որն այժմ կանգնել է, սակայն Թուրքիայի հետաքրքրվածությունը պահպանվում է։ Եվ մենք դրան պատրաստ ենք։ Կարգավորումը պետք է տեղի ունենա մնացած այլ խնդիրների կոնտեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Խնդիրներից մեկն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումն է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, նշվել է, որ հաղորդակցությունը կվերականգնվի, և կվերականգնվի ՌԴ սահմանապահ զորքերի կողմից անվտանգության ապահովմամբ։ Ես զարմանքով եմ կարդացել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որը սուտ է և ամեն ինչ գլխիվայր շուռ է տալիս։ Սկզբում ՀՀ-ն հրաժարվել է ավտոճանապարհից՝ պնդելով, որ լինի միայն երկաթուղայինը։ Ադրբեջանը պատճառ չէր տեսնում, սակայն համաձայնել է, հետո ՀՀ-ն ասել է, որ ռուս սահմանապահների մասնակցություն չի լինի, մենք ինքներս դա կանենք։ Ադրբեջանցիները նշում են, որ անվստահության մակարդակը դեռ շատ բարձր է, որպեսզի առաջին փուլում ադրբեջանցիներն իրենց անվտանգության մեջ վստահ լինեն ՀՀ տարածքով անցնելիս։ Այդ պայմանավորվածությունների գալու ունակությունը շատ հաճախ էական դեր է կատարում», – հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ այժմ ՀՀ-ն փորձում է ամեն կերպ ներգրավել Արևմուտքին, ինչը նրանց ընտրությունն է։