23 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ներկա կլինի նաև Էրդողանը

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ներկա կլինի նաև Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ռուսաստանի իշխանությունները հրավիրել են մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հրավերը փոխանցվել է թուրքական կողմին, Էրդողանն այն ընդունել է»,- ասել է Ուշակովը։

Նախօրեին էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-24-ը։