Նեթանյահուն խոչընդոտում է Գազայի հատվածում զինադադարի կնքմանը․ Սամի Աբու Զուհրին
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերմանը․ այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին. տեղեկացնում է IRNA-ն։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները վկայում են այն մասին, որ ամերիկացիները ճանաչում են Նեթանյահուի կողմից համաձայնագրի ձեռքբերման ջանքերին խոչընդոտելու փաստը», – ասել է Աբու Զուհրին:
Նրա խոսքերով, ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ընդունել ցանկացած ռաջարկ կամ ջանք , որոնք կերաշխավորեն հրադադար և զորքերի լիակատար դուրսբերում Գազայի հատվածից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ գերիների փոխանակման վերջնական համաձայնագիրն արդեն մոտ է, սակայն Իսրայելի վարչապետը բավարար միջոցներ չի ձեռնարկում այս համաձայնագրի իրականացման համար: