Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի չմեկնել Ադրբեջան։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են տարանցիկ ճանապարհով, Ադրբեջանում ենթարկվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների: Այս վտանգը սպառնում է զբոսաշրջիկներին կամ գործուղման մեջ գտնվող մարդկանց: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հարգանքը երաշխավորված չէ: Բացի այդ՝ դեռևս կտրականապես խորհուրդ չի տրվում մեկնել Հայաստանին սահմանակից շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և նախկին հարակից շրջաններ»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչն «անհիմն» է։