Աֆղանստանի և Պակիստանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել` «Թալիբան» շարժման և Պակիստանի սահմանապահ զորքերի միջև. այս մասին հաղորդում է աֆղանական TOLOnews հեռուստաալիքը, հայտնում է ТАСС -ը։
Մարտերը սկսվել են տեղական ժամանակով ժամը 19:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:30-ին) Խոստ նահանգում: Թեթև և ծանր զինատեսակներով բախումները սկսվել են, երբ թալիբները երեք օր շարունակ կառուցել են հենակետեր վիճելի սահմանի երկայնքով: Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։
Հիշեցնենք, որ Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտությունը ամենաերկարատևերից է: