15 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Պետդեպը կիսում է ԵԱՀԿ-ի մտահոգությունները Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպը կիսում է ԵԱՀԿ-ի մտահոգությունները Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանուկ կայացած արտահեթ խորհրդարանական ընտրությունների․ «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ-ի նախկին հանձնարարականները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք մենք հասկանում ենք, որ առաջիկայում կլինեն, և հնարավորություն ընձեռի իր ժողովրդի կողմից հիմնարար ազատությունների իրացմանը՝ համաձայն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին»:

Ավելի վաղ տարածված ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջազգային դիտորդների համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ Ադրբեջանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն ընտրողներին քաղաքական այլընտրանքներ չեն առաջարկել և անցկացվել են հիմնարար ազատությունների և լրատվամիջոցների չափից դուրս սահմանափակումներով։