Իսրայելն անժամկետ վերահսկելու է Եգիպտոսի և Գազայի սահմանը․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է , որ Իսրայելը պետք է անժամկետ վերահսկողություն պահպանի Եգիպտոսի հետ Գազայի սահմանի նկատմամբ՝ ամրապնդելով իր դիրքորոշումը մի հարցի վերաբերյալ, որը սպառնում է տապալել կրակի դադարեցման ջանքերը:
Օտարերկրյա լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն կրկնել է իր դիրքորոշումն այն մասին, որ Իսրայելը պետք է պահպանի իր դիրքերը սահմանին, որպեսզի թույլ չտա ՀԱՄԱՍ-ի վերազինումը` մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելով Գազա: Նրա խոսքով՝ «պատերազմի նպատակի կենսական մասը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման կրկնության բացառումն է»:
«Գազան պետք է ապառազմականացվի, և դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ֆիլադելֆիի միջանցքը մնա ամուր վերահսկողության տակ», – նշել է նա՝ պնդելով, որ իսրայելական զորքերը սահմանի տակ տասնյակ թունելներ են հայտնաբերել: Իսրայելը կքննարկի միջանցքից դուրս գալու հարցը միայն այն դեպքում, երբ Ֆիլադելֆին հսկելու այլընտրանքային ուժ ներկայացվի: