ԱՄՆ-ում միջնակարգ դպրոցի 14-ամյա աշակերտը սպանել է 4 հոգու և վիրավորել 9-ին
Չորեքշաբթի ԱՄՆ Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ 14-ամյա տղան սպանել է երկու աշակերտի ու երկու ուսուցչի, և վիրավորել ևս 9-ին, հայտնում է Reuters գործակալությունը։
Սա Միացյալ Նահանգներում ուսումնական տարվա սկզբից ի վեր առաջին զանգվածային կամպուսային հրաձգությունն է։
Կասկածյալը, ով անցյալ տարի հարցաքննվել էր իրավապահների կողմից դպրոցում հրաձգություն կատարելու վերաբերյալ առցանց սպառնալիքների համար, ձերբակալվել է Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի Ապալաչիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից անմիջապես հետո. հայտնել են քննիչները:
Կասկածյալը 14-ամյա Քոլթ Գրեյն է։ Նրան մեղադրանք է առաջադրվելու և նա դատարանի առաջ է կանգնելու որպես չափահաս, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոյի տնօրեն Քրիս Հոզին: